Այսօր: Ուրբաթ, 19 Հուլիսի 2019թ.
Հովտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինչպե՞ս ճանաչվել խնամակալ կամ հոգաբարձու

Խնամակալ կամ հոգաբարձու ճանաչվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում համայնքի ղեկավարին:

Համայնքի ղեկավարը դիմումը մակագրում է Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահին: Գործը հանձնաժողովի նախագահի կողմից ուսումնասիրվելուց հետո, բնակչից պահանջվում է օրենքով պահանջվող համապատասխան փաստաթղթեր`

1. դիմողի անձնագիրը և նրա պատճեն,

2. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ծննդյան վկայականները,

3. խնամակալ նշանակվող անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանք,

4. տեղեկանք իր և երեխաների բնակության վայրի մասին,

5. անձին անգործունակ ճանաչելու կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռ:

Հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է (նպատակահարմար է դիմումատուի մասնակցությամբ), անհրաժեշտության դեպքում կատարվում է դիմումատուի և խնամակալի կյանքի պայմանների հետազոտում, և տալիս է իր եզրակացությունը: Որից հետո դիմումը Համայնքի ղեկավարի  որոշմամբ բավարարվում կամ մերժվում է: Վերջինիս դեպքում, օրենքով սահմանված կարգով, բնակիչը կարող է բողոքարկել դատական կարգով: Որոշման մեկ օրինակը տրվում է բնակչին, իսկ մյուս օրինակը պահվում է քարտուղարությունում:

 Հովտաշատ համայնքի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հասցեն է` Արարատի մարզ գյուղ Հովտաշատ Հովտաշատի գյուղապետարան:

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՀՈՎՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԵՎԱ (Հովտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 11/02/2012
Թեմա Իրավունք
Իրավական հիմքը ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ Գ. ՀՈՎՏԱՇԱՏ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 96

0236-6-22-36 093-407-713

hovtashat.ararat.@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՈՎՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner