Այսօր: Ուրբաթ, 23 Ապրիլի 2021թ.
Հովտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Հովտաշատի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
02/04/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
03/05/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հովտաշատ համայնքի ավագանին հայտարարում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի մրցույթ:

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) խորհրդակցական մարմին է, որի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և խորհրդի կանոնադրությանը համապատասխան։

Խորհրդի ոչ պետական հատվածի  համար   հայտ   ներկայացնելու կանոնադրական չափանիշներն են՝

1.  Տարիքը՝ 16-30 տարեկան․

2. Երտասարդներին առնչվող  կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական, և մշակութային խնդիրներին տիրապետելը:

3. Երիտասարդական կազմակերպություններում  տարբեր ծրագրերին  կամ միջոցառումներին  մասնակցության փորձ:

4. Երիտասարդական քաղաքականության բնագավառում  միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման  առանձնահատկությունների  իմացություն:

Խորհրդի կազմում ընտրությունը կատարվում է մրցութային կարգով:

Հավասար պայմանների դեպքում որպես առավելություն են դիտվում երիտասարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագիտական աշխատանքները կամ հրապարակումները, ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը:

Եթե համապատասխանում եք վերոնշյալ պայմաններին և ունեք ցանկություն՝ ընդգրկվելու խորհրդի կազմում, կարող եք առաջադրել Ձեր թեկնածությունը, որը կքննարկվի Հովտաշատ համայնքի ավագանու առաջիկա նիստում:

Ձեր թեկնածությունն առաջադրելու համար խնդրում ենք ներկայացնել կարճ ինքնակենսագրական և վերջին 2 տարիներին երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: Պահանջվող տեղեկատվությունը կարող եք ուղարկել  hhovtashat@mail.ru էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել Հովտաշատի համայնքապետարան: 

 

Մրցույթը  կկայանա  2021  թվականի  մայիսի 3-ին, ժամը  12.00-ին`         Հովտաշատի   համայնքապետարանում։

      Դիմումների  ընդունման  վերջնաժամկետն  է  2021  թվականի ապրիլի 30-ը:

Կից՝ հայտի ձևը։

Հարգանքով՝ Հովտաշատի  համայնաքապետարանի աշխատակազմ

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (34.9ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստ
Հովտաշատի միջնակարգ դպրոց
ՇԻՐԱԶԻ 100 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ Գ. ՀՈՎՏԱՇԱՏ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 96
0236-6-22-36 093-407-713
hovtashat.ararat.@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՈՎՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner