Հովտաշատ համայնքի ավագանին հայտարարում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի մրցույթ:
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) խորհրդակցական մարմին է, որի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և խորհրդի կանոնադրությանը համապատասխան։
Խորհրդի ոչ պետական հատվածի համար հայտ ներկայացնելու կանոնադրական չափանիշներն են՝
1. Տարիքը՝ 16-30 տարեկան․
2. Երտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական, և մշակութային խնդիրներին տիրապետելը:
3. Երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ:
4. Երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:
Խորհրդի կազմում ընտրությունը կատարվում է մրցութային կարգով:
Հավասար պայմանների դեպքում որպես առավելություն են դիտվում երիտասարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագիտական աշխատանքները կամ հրապարակումները, ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը:
Եթե համապատասխանում եք վերոնշյալ պայմաններին և ունեք ցանկություն՝ ընդգրկվելու խորհրդի կազմում, կարող եք առաջադրել Ձեր թեկնածությունը, որը կքննարկվի Հովտաշատ համայնքի ավագանու առաջիկա նիստում:
Ձեր թեկնածությունն առաջադրելու համար խնդրում ենք ներկայացնել կարճ ինքնակենսագրական և վերջին 2 տարիներին երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: Պահանջվող տեղեկատվությունը կարող եք ուղարկել hhovtashat@mail.ru էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել Հովտաշատի համայնքապետարան:
Մրցույթը կկայանա 2021 թվականի մայիսի 3-ին, ժամը 12.00-ին` Հովտաշատի համայնքապետարանում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի ապրիլի 30-ը:
Կից՝ հայտի ձևը։
Հարգանքով՝ Հովտաշատի համայնաքապետարանի աշխատակազմ