Այսօր: Երեքշաբթի, 28 Մարտի 2017թ.
Հովտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.17 Համայնքի ղեկավար ՀՈՎԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ամսաթիվ, տարեթիվ ծննդավայր 10 դեկտեմբերի 1965 թ., Արարատի մարզ Հովտաշատ համայնք: Կրթություն 1981թ. – ավարտել է Հովտաշատի միջնակարգ դպրոցը: Աշխատանքային գործունեություն 1991-1996թթ զբաղվել է մսամթերքի արտադրությամբ: 1996թ հիմնադրել է «Ռազմիկ 92» ԱԿ-ն: 2005թ.-ից զբաղվել է ձկնաբուծությամբ: 2006թ.-ին Հիմնադրել է « Էկոֆիշ թրեյդ» ՍՊԸ-ն, և այսօր այն համարվում է Հայաստանի խոշորագույն ձկնաբուծարաներից մեկը: 2007թ.-ին հիմնադրել է «Ռապս» ՍՊԸ-ն: 2012թ. ընտրվել է Հովտաշատ համայնքի ղեկավար: 2016թ. վերընտրվել է Հովտաշատ համայնքի ղեկավար: Այլ տվյալներ 1982-1984թթ ծառայել է Խորհրդային բանակում: 2012թ-ին ... Մանրամասն
08.03.17 Հովտաշատ համայնքի ղեկավար՝ Հովիկ Թադևոսյանի շնորհավորանքը նվիրված կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ

Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր: Շնորհավորում եմ  Ձեր ՄԱՐՏԻ 8-ը, ցանկանում եմ գարնան բուրավետ ծաղիկների պես լինեք միշտ քնքուշ, գեղեցիկ և հմայիչ, լինեք միշտ աստղերի պես պայծառ, արևի պես ջերմ, ծաղիկների պես մեղմ, թող, որ Ձեր կյանքում միշտ այս գեղեցիկ տոնը, հարատևի և երբեք երջանիկ տոները չպակասեն Ձեր կյանքից:

 Հարգանքներով`

 Հովտաշատ համայնքի ղեկավար ՝   Հովիկ Թադևոսյան

13.02.17 Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանի շնորհավորանքի ուղերձը Տեառնընդառաջի կապակցությամբ
Սիրելի՛ հովտաշատցիներ Շնորհավորում եմ Տեառնընդառաջի կապակցությամբ, որը քառասնօրյա Հիսուսին տաճար բերելու հիշատակությունն է և Հայ առաքելական սուրբ եկեղեցու Տերունական տոներից:  Այն սիրելի է հատկապես երիտասարդների համար և իր մեջ ունի և՛ հոգեւոր խորհուրդ, և՛ դարերով եկած ազգային ավանդույթներ, ժողովրդական սովորույթներ՝ ամբողջացած հին <<Տրնդեզ>> անվանման մեջ:  Տեառնընդառաջի տոնը հռչակվել է նաև <<Նորապսակների օրհնության օր>>, ուստի, ջերմ շնորհավորանքներս՝ վերջին մեկ տարում ընտանեկա ն օջախ ստեղծած հովտաշատցի բոլոր զույգերին. մաղթում եմ, որ տոնական օրվա օրհնանքն առավել ամրություն, ջերմություն և խաղաղություն բերի ամենքիդ ընտանիքներին, որ նորապսակ ամեն զույգի տանը լսվի ... Մանրամասն
11.02.17 Շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնի առթիվ

Շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնի առթիվ: Մաղթում եմ, որ Ս. Սարգսի բարեխոսությամբ բոլորին այցելի իրական և հարատև ՍԵՐԸ: Թող երիտասարդները հավատան հրաշքների և այս բարի ու խորհրդավոր տոնը նշեն մեծ խանդավառությամբ և սպասումներով:
Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյան

28.01.17 Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանի շնորհավորական ուղերձը բանակի օրվա առթիվ

«Այսօր տոն է համայն հայության համար: Մենք այսօր նշում ենք Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: 25 տարի առաջ հայ ժողովուրդը գիտակցեց, որ միայն սեփական զինված ուժերը կարող են լինել ժողովրդի անվտանգության երաշխիքը: Եվ դժվարին փորձություններ անցնելով վերջապես ստեղծվեց Հայոց բանակը: Շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի կապակցությամբ: Շնորհավո՛ր տոնդ հայ մարտիկ և հայ զինվոր։

31.12.16 ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Հարգելի համագյուղացինե՛ր Յուրաքանչյուր տարեմուտին ավանդաբար մենք հետադարձ հայացք ենք գցում անցած տարվա նվաճումներին, հաջողություններին և զարգացումներին` միաժամանակ ուրվագծելով գալիք տարվա նոր նպատակներն ու խնդիրները: Հովտաշատի համայնքապետարան-ն այս տարի ևս շարունակեց անշեղորեն իրագործել իր առջև դրված խնդիրները, նվաճել նոր հորիզոններ։ Հույս ունեմ, որ գալիք 2017 թվականն է՛լ ավելի բեղմնավոր է լինելու մեր համայնքի համար, նոր հորիզոններ են սպասվում մեզ, որոնք, իհարկե, պետք է նվաճենք միասնաբար: Սիրելի համագյուղացիներ սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Մաղթում եմ բոլոր ընտանիքներին հարատև խաղաղություն, հաջողություններ, բարօրություն ու բարեկեցություն: Ցանկանում եմ, ... Մանրամասն
23.12.16 Տարեմուտն իր ողջ հմայքով, շքեղությամբ և հեքիաթային հրաշքներով հյուր էր եկել Հովտաշատի միջնակարգ դպրոց

Տարեմուտն իր ողջ հմայքով, շքեղությամբ և հեքիաթային հրաշքներով հյուր էր եկել Հովտաշատի միջնակարգ դպրոցում:
Տոնական միջոցառումն անակնկալներով լեցուն էր: Դրանցից մեկն էլ Հովտաշատ համայնքի ղեկավարի` Հովիկ Թադևոսյանի կողմից արված ամանորյա նվերներն էին տարրական դպրոցի սաներին, որի համար էլ իրենց շնորհակալական խոսքն են հայտնում փոքրիկ սաներն ու իրենց ծնողները:

21.12.16 «Սուրբ Ծննդյան»-ը նվիրված միջոցառում:

Ս/թ դեկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի աշխատակից Բարեշնորհ Դավիթ սարկավագ Հովհաննիսյանն ու Սերոբ սարկավագ Իսախանյանը այցելեցին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի «Շուշան» նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ կազմակերպվել էր «Սուրբ Ծննդյան»-ը նվիրված միջոցառում:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ Գ. ՀՈՎՏԱՇԱՏ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 96

0236-6-22-36 , 055-114-777

hovtashat.ararat.@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՈՎՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner