Այսօր: Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2019թ.
Հովտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.19 ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ամսաթիվ, տարեթիվ ծննդավայր10 դեկտեմբերի 1965 թ., Արարատի մարզ Հովտաշատ համայնք:Կրթություն1981թ. – ավարտել է Հովտաշատի միջնակարգ դպրոցը:Աշխատանքային գործունեություն1991-1996թթ զբաղվել է մսամթերքի արտադրությամբ:1996թ հիմնադրել է «Ռազմիկ 92» ԱԿ-ն:2005թ.-ից զբաղվել է ձկնաբուծությամբ:2006թ.-ին Հիմնադրել է « Էկոֆիշ թրեյդ» ՍՊԸ-ն, և այսօր այն համարվում է Հայաստանի խոշորագույն ձկնաբուծարաներից մեկը:2007թ.-ին հիմնադրել է «Ռապս» ՍՊԸ-ն:2012թ. ընտրվել է Հովտաշատ համայնքի ղեկավար:2016թ. վերընտրվել է Հովտաշատ համայնքի ղեկավար:Այլ տվյալներ1982-1984թթ ծառայել է Խորհրդային բանակում:2012թ-ին պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով:2015թ «Դե ֆակտո» ամսագրի ... Մանրամասն
21.09.19 Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանի շնորհավորանքը Անկախության տոնի կապակցությամբ
Սիրելի՛ հովտաշատցիներՍրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ պետական տոնացույցի այս կարեւորագույն օրվա՝ Անկախության տոնի կապակցությամբ: Սեպտեմբերի 21-ը մեր ազգային հպարտության, հարյուրամյակների երազանքների առարկայացման, ազգային ինքնությունը վերագտնելու պայքարի տոնն է, որը նշելու իրավունքը նվաճեցինք ուղիղ 28 տարի առաջ: Այն նաեւ մեր միասնության ու համերաշխության, երկրի ներկայի եւ ապագայի հանդեպ բոլորիս պատասխանատվության խորհրդանիշն է:Սեպտեմբերի 21-ը տոն է բոլոր նրանց համար, ում համար թանկ են ազգային արժեքները, ովքեր հպարտություն են ապրում անկախ պետականություն ունենալու համար, ում միավորում է սերը հայրենի հողի հանդեպ, ովքեր ցանկութուն ունեն աշխատելու հանուն Հայաստանի բարգավաճման: Հեշտությամբ ... Մանրամասն
01.09.19 ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
«Սիրելի’  դպրոցականներ, ուսանողներ ,մանկավարժներ ու ծնողներ,Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ:Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի եւ ուսուցչի  հանդեպ: Գիտելիքի եւ կրթության ձգտումը հայի ազգային  բնավորության  բաղկացուցիչն  է, երկրի  զարգացման ու հզորացման  կարեւորագույն գրավականը:Այսօր  գիտելիքն  ու  կրթությունը  ամենաթանկ կապիտալն ու մարդկային  առաջընթացի ամենակարեւոր նախապայմաններն  են: Պետության  վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունը կրթված է: Մենք բոլորս քաղաքացիական բարձր պատասխանատվություն ունենք մասնակցելու ... Մանրամասն
09.05.19 ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
«Սիրելի՛ համագյուղացիներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ և Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, շնորհավորում եմ ձեզ մայիսյան տոների կապակցությամբ: 74 տարի առաջ Խորհրդային բանակը տարավ փայլուն հաղթանակ Հայրենական Մեծ պատերազմում, իսկ 1992 թվականին այս օրն առանձնակի նշանակութուն ստացավ համայն հայության համար, երբ ազատագրվեց Շուշին: Այսօր մենք նշում ենք նաև Հայկական Երկրորդ հանրապետության` Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձը, ինչի առթիվ մաղթում եմ մեր քաջ մարտիկներին աննկուն կամք: Գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում մեր պապերի ու հայրերի առջև, ովքեր իրենց արիությամբ, անձնուրաց պայքարով և կյանքի գնով նվաճել են ազատ հայրենիքում ապրելու մեր իրավունքը: Եվս ... Մանրամասն
08.03.19 Հովտաշատ համայնքի ղեկավար՝ Հովիկ Թադևոսյանի շնորհավորանքը նվիրված կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ

Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր: Շնորհավորում եմ  Ձեր ՄԱՐՏԻ 8-ը, ցանկանում եմ գարնան բուրավետ ծաղիկների պես լինեք միշտ քնքուշ, գեղեցիկ և հմայիչ, լինեք միշտ աստղերի պես պայծառ, արևի պես ջերմ, ծաղիկների պես մեղմ, թող, որ Ձեր կյանքում միշտ այս գեղեցիկ տոնը, հարատևի և երբեք երջանիկ տոները չպակասեն Ձեր կյանքից:

 Հարգանքներով`

 Հովտաշատ համայնքի ղեկավար ՝   Հովիկ Թադևոսյան

28.12.18 ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Հարգելի համագյուղացինե՛րՅուրաքանչյուր տարեմուտին ավանդաբար մենք հետադարձ հայացք ենք գցում անցած տարվա նվաճումներին, հաջողություններին և զարգացումներին` միաժամանակ ուրվագծելով գալիք տարվա նոր նպատակներն ու խնդիրները: Հովտաշատի համայնքապետարան-ն այս տարի ևս շարունակեց անշեղորեն իրագործել իր առջև դրված խնդիրները, նվաճել նոր հորիզոններ։Հույս ունեմ, որ գալիք 2019 թվականն է՛լ ավելի բեղմնավոր է լինելու մեր համայնքի համար, նոր հորիզոններ են սպասվում մեզ, որոնք, իհարկե, պետք է նվաճենք միասնաբար:Սիրելի համագյուղացիներ սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Մաղթում եմ բոլոր ընտանիքներին հարատև խաղաղություն, հաջողություններ, բարօրություն ու բարեկեցություն:Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ... Մանրամասն
24.12.18 Տարրական դպրոցի թվով 189 աշակերտներ համայնքի ղեկավար պարոն Հ. Թադևոսյանի կողմից ստացան ամանորյա նվերներ

Դեկտեմբերի 21- ը Հովտաշատի միջնակարգ դպրոցում տոնական էր :Նախ տարրական դպրոցի թվով 189 աշակերտներ համայնքի ղեկավար պարոն Հ. Թադևոսյանի կողմից ստացան ամանորյա նվերներ, ապա դպրոցի դահլիճում մասնակցեցին ամանորյա ուրախ հանդեսին «Մեզ հյուր են գալիս Ձմեռ պապն ու Ձյունանուշը »:ՈՒրախ երգն ու պարը թևածում էր դահլիճում, որը ազդարարում էր ,որ եկող տարին երիցս խաղաղավետ է լինելու:

18.12.18 Տարրական դպրոցի փոքրիկ սաները յուրօրինակ երջանկությամբ են ձևավորել իրենց դասարանական անկյունները:

Հովտաշատի միջնակարգ դպրոցում ամանորյա շունչը զգացվում է հենց մուտքից:Տարրական դպրոցի փոքրիկ սաները յուրօրինակ երջանկությամբ են ձևավորել իրենց դասարանական անկյունները: Ձևավորել են և մանկական անմիջականությամբ սպասում են ամանորյա հրաշքին , իսկ ամանորյա հրաշքը շատ շուտով կիրագործվի դպրոցի դահլիճում արդեն միջոցառման տեսքով « Մեզ հյուր են գալիս Ձմեռ պապն ու Ձյունանուշը» խորագրով:

 
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Հովտաշատի միջնակարգ դպրոց
ՇԻՐԱԶԻ 100 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ Գ. ՀՈՎՏԱՇԱՏ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 96

0236-6-22-36 093-407-713

hovtashat.ararat.@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՈՎՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner