Այսօր: Ուրբաթ, 19 Հուլիսի 2019թ.
Հովտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 211
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
31/10/2011
Երգող Հայաստան

Հոկտեմբերի 28-ին ՀՀ Մշակույթի նախարարության և երաժշտական ընկերության նախաձեռնությամբ Արարատի մարզի Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում անցկացվեց Երգող Հայաստան մանկապատանեկան երգչախմբերի Հանրապետական փառատոնը, որին մասնակցում էին մարզի հանրակրթական և երաժշտական դպրոցների 7 երգչախմբեր, որոնք հանրակրթական դպրոցների համար` Արեգ Լուսինյանի Ծաղկազարդ, իսկ երաժշտական դպրոցների համար` Ստեփան Սուքիասյանի Գարուն, Տիգրան Մանսուրյանի Գարնան կանչով ծրագրային համարներից բացի, կատարեցին Եկմալյանի, Բարսեղ Կանաչյանի, Կոմիտասի խմբերգերից, ինչպես նաև արտասահմանցի կոմպոզիտորների խմբակային ստեղծագործություններից:

Իրենց կատարումներով աչքի ընկան հանրակրթական դպրոցների` Մասիս և Հովտաշատ գյուղերի, ինչպես նաև Արտաշատ և Մասիս քաղաքների երաժշտական դպրոցների երգչախմբերը: Հանձնախումբը, որի կազմում էին Երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, խմբավարներ Տիգրան Հեքեքյանը, Դավիթ Զալյանը, ներկայացուցիչներ Մշակույթի նախարարությունից, բարձր գնահատեցին Երգող Հայաստան 5-րդ փառատոնի մասնակից խմբերի կատարումները:

Միջոցառումը նպատակ ունի զարգացնել երգչախմբային արվեստը, հայտնաբերել շնորհալի կատարողներին:

Քրիստինե Խաչատրյան, Արարատի մարզ

Lragir.am
http://www.lragir.am/armsrc/print.pubcorr55478

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՈՎՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner