Այսօր: Կիրակի, 17 Նոյեմբերի 2019թ.
Հովտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
19/03/2013
Հովտաշատն ավելի է երիտասարդանալու, ասում է նորընտիր գյուղապետը

Օրերս Արարատի մարզի Հովտաշատ համայնքում հանդիպեցինք գյուղացիների ու համայնքի նորընտիր ղեկավար ԲՀԿ-ական Հովիկ Թադեւոսյանի հետ, ով 2012 թ-ի ՏԻՄ ընտրություններին արժանացել է համագյուղացիների վստահության քվեին:

-Պրն Թադեւսյան, համայնքի նախկին ղեկավար ՀՀԿ-ական Սիմոն Անդրեասյանն իր թեկնածությունը չառաջադրեց, բայց սատարում էր իր կուսակից ընկերոջ թեկնածությունը դժվար չէ՞ր իշխող կուսակցության թեկնածուի հետ պայքարելը:

-Որտեղ կա մրցակցություն, այնտեղ պայքարը հետաքրքիր է, անկախ արդյունքից: Ես իմ թեկնածությունն առաջադրել եմ համագյուղացիներիս առաջարկությամբ ու մինչեւ վերջ էլ զգացել եմ նրանց աջակցությունը: Ես եւս համոզված էի, որ իմ ընտրվելու դեպքում Հովտաշատ համայնքն ավելի կզարգանա, իսկ հովտաշատցիները կապրեն ավելի բարեկեցիկ պայմաններում:

-Ինչպե՞ս եք պատրաստվում բարելավվել մարդկանց կենսակերպը: Ունե՞ք համապատասխան լծակներ:

-Ես 27 տարեկանից իմ ընտանիքի անդամների հետ զբաղվել եմ բիզնեսով. մսամթերքի արտադրությամբ եւ ձկնաբուծությամբ: Մինչեւ համայնքապետ ընտրվելն էլ ես ամեն կերպ աջակցել եմ իմ համայնքին, դեռ ոչ մեկ իմ չափ ներդրում չի արել Հովտաշատում: Այնպես, որ սրանք պարզապես խոսքեր ու խոստումներ չեն, ժամանակի ընթացքում դրանք կդառնան գործ: Գյուղացիներին անհատական  աջակցություն եմ ցուցաբերել, ասֆալտապատման աշխատանքներ իրականացրել, դպրոցի ֆուտբոլի դաշտի կանաչապատումն  եմ արել, իսկ ամենակարեւորը` աշխատատեղերով եմ ապահովել գյուղի բնակիչներից շատերին:

-Ի՞նչ գյուղ եք ժառանգել:

-Հովտաշատը, մարզում համենայնդեպս,  համարվում է  լավագույններից մեկը, թե’ բնակիչների բնավորությամբ ու կենսամակարդակով եւ թե’ աշխատասիրությամբ: Աշխատելու ենք, որ գյուղն ավելի գեղեցկանա, կանաչապատվի, շարունակական աշխատանքներ տարվեն ասֆալտապատումը եւ լուսավորությունը ավարտին հասցնելու համար:

Հ. Գ. Համայնքի բնակիչները մշտապես խոսելով իրենց գյուղի մասին հպարտանում են այն փաստով, որ Հովտաշատի բնակիչները հայտնի են իրենց խաղաղասիրությամբ ու աշխատասիրությամբ:  Այս գյուղից դեռւես ոչ ոք հանցագործության համար կալանավայրում չի հայտնվել: Ասում են հովտաշատցիները, երկնքին նայում ու փառք տալիս Աստծուն:

http://hzham.am
http://hzham.am

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՈՎՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner