Այսօր: Ուրբաթ, 19 Հուլիսի 2019թ.
Հովտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
04/03/2014
Նպաստենք մեր երկրի բարգավաճմանը

Մեր զրույցը Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանի հետ է:Նա, ի դեպ, ընկերական մեծ շրջապատ ունի,ընկերներ, ում շարքում ինչպես բարձր պաշտոնյաներ են ու խոշոր գործարարներ, այնպես էլ հասարակ, շարքային մարդիկ: Իսկ նման ընկերությունն, ինչ խոսք, հեշտ չի ձեռք բերվում, պետք է մարդկային բարձր հատկանիշների տիրապետել:

 -Պարոն Թադևոսյան, Դուք արդեն մեկ տարի է` ղեկավարում եք  Հովտաշատ համայնքը:Ի՞նչը ստիպեց Ձեզ,հայտնի գործարարիդ, ընտրվելու համայնքապետ: Եվ այս կարճ ժամանակահատվածում ինչպիսի՞ աշխատանքներ եք հասցրել անել:

 -Արել եմ գործեր` իմ հնարավորությունների սահմաններում գյուղը բարեկարգ ու գեղեցիկ դարձնելու համար: Չնայած նախկինում էլ ամեն համայնքապետ արել է այնքան, որքան կարողացել է, բայց, համոզվաց եմ, ես ավելի շատ կանեմ, ինչի համար էլ եկել եմ: Մինչև համայնքի ղեկավար ընտրվելն էլ օգնել եմ` ինչով կարողացել եմ, սակայն այս դեպքում արդեն առավել պարտավորված եմ զգում ինձ` անելու ավելին:Այս կարճ ընթացքում  հասցրել ենք մանկապարտեզում մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Անձնական միջոցներովսհիմնանորոգվել է մանկապարտեզի որոշակի հատված, ինչը և հնարավորություն է տվել բացելու ևս մեկ խումբ: Հաճախող երեխաների թիվը, բնականաբար, ավելացել է: Համայնքապետարանի տարածքն իր շենքով հիմնանորոգվել է` 50 տոկոս պետական, 50 տոկոս անձնական միջոցների ներդրմամբ: Գիշերային լուսավորություն ենք անցկացրել, ասֆալտապատում իրականացրել: Այստեղ ևս զգալի է եղել իմ կողմից կատարված անձնական ներդրումը: Վերանորոգման որոշակի աշխատանքներ ենք տարել դպրոցում:Աղբահանության առումով ևս նկատելի աշխատանք ենք կատարել: Այսքանը` ընդամենը մեկ տարվա ընթացքում:Դեռևս մեծածավալ աշխատանքներ ունեմ կատարելու գյուղում:Ունենք եկեղեցու,նոր բուժամբուլատորիայի, մարզադահլիճի կառուցման ծրագրեր, դրենաժային գարշահոտերը նոր տեխնոլոգիաների միջոցով գյուղից վերացնելու,ասֆալտապատման,փողոցներիվերանորոգման խնդիրներ և այլն:Աստիճանաբար ամեն ինչ կարվի:

-Ունենալով ընկերական մեծ շրջապատ,պարզ է, որ Ձեր այդ ծրագրերի իրագործման հարցում կստանաք նաև ընկերների աջակցությունը,այնպես չէ՞:

-Ընկերական շրջապատը հաստատ մեր կողքին կանգնած կլինի եկեղեցու կառուցման գործում:Բոլորն էլ պատրաստ են, եթե ես ինչ-որ հարցով դիմեմ գյուղին օգտակար լինելու համար, ապա օգնությունը չի ուշանա,անհրաժեշտ ներդրումներ կարվեն:

-Համայնքի ղեկավարը, պահանջվող աշխատանքները կատարելուց զատ, նաև պիտի մարդկանց հոգսերը կիսի:Այս առումով ի՞նչ կասեք և ապա, ըստ Ձեզ,ի՞նչ է առաջին հերթին պահանջվում համայնքապետից:

-Մեր գյուղում մարդիկ վատ չեն ապրում, բոլորն էլ աշխատող են, պարապ մարդ չեք գտնի: Այսօր մեզ համար ավելի խնդիր է աշխատուժ ճարելը,աշխատանք շատ կա անելու: Մարդիկ անգործ չեն մնացել,որ խնդիր ունենան: Մեզ մոտ խնդիր ունի այն մառդը, ով չի ուզում աշխատել:Ցանկության դեպքում մենք աշխատանք ունենք,յուաքանչյուրի կապահովենք:Ձկնաբուծության ոլորտում շատ աշխատանք ունենք, այստեղ զբաղվացների գրեթե 30 տոկոսը դրսից է գալիս: Տեղում աշխատուժը քիչ է: Ունենք մսամթերքի գործարան, որտեղ ներգրավված են մեր գյուղացիները: Կարիքավորներ քիչ ունենք, երե ինչ-որ հարցով դիմում են, ապա անպայման օգնում ենք:Համայնքապետից առաջին հերթին,իմ կարծիքով,պահանջվում է բյուդջեի գումարները ճիշտ ու նպատակային օգտագօրծել և, ամենակարևորը, ժողովրդին նորմալ վերաբերմունք ցույց տալ:Ինչ հարց ուզում է լինի, մարդը քեզ դիմեց, ուրեմն` պիտի ինչ-որ կերպ բավարարես, գոնե բարոյապես թև-թիկունք լինես նրան:

- Վերադառնանք կրկին ընկերության թեմային:Ինչպիսի՞ հանգամանքներով է պայմանավորված նման մեծ ընկերական շրջապատ ունենալը:

- Ընկեր հասկացողությունը շատ բարդ է, դժվար, որովհետև ընկերությունն այն է, երբ պիտի անկեղծ լինես:Այսինքն, տարբերություն չպիտի դնես ընկերներիտ և նրանց ընտանիքների միջև:Ընկեր բառը հենց նշանակում է ընկերակցել,ընդկեր եղբայր:Այսօր ասում են` լավ ընկերը բարեկամից լավ է:Ընկերության մեջ ամենակարևորն նանկեղծությունն է, անկեղծ շփումն ու հարաբերվելը:Ինչու են ընկերանում մարդիկ…Մարդն իր խնդրով, իր ուրախությունով կիսվում է:Օգտակար ես լինում թե՜ ֆիզիկական ներկայությամբ,թե՜ ֆինանսապես և թե՜, առհասարակ,կանգնած լինելով նրա կողքին:Դա հենց ամենալավ, ամենամտերիմ ընկերությունն է: Մեր ընկերությունով իրար կողքի կանգնաց ենք ցանկացած հարցի դեպքում:Արդեն քավոր-սանիկներ ենք դարձել,բարեկամ-խնամիներ,այսինքն` ամրապնդել ու <<սրբացրել>> ենք այդ հարաբերությունը:Ցանկացած նորմալ մարդկային հատկանիշներով օժտված անձ կարող է ինձ ընկեր լինել: Առաջինը` լինի ընտանիքին նվիրված,շրջապատի նկատմամբ հարգալից, իսկ թե ինչով է զբաղվաց, ինչ գործունեություն ունի` արդեն երկրորդական է:Սեղանի շուրջ բոլորս էլ հավասար ենք դառնում,նույն մարդիկ ենք` անկախ զբաղմունքից,դիրքից ու պաշտոնից:

-Ձեր երեղաներնն ընկերության տեսանկյունից ի՞նչ են ժառանգել իրենց հորից:

- Ինչոր տեսել ու տեսնում են, այն էլ ժառանգել ու ժառանգում են:Եթե ես ընկերասեր եմ, բարեկամասեր եմ, այդ էլ ժառանգելու,հակառակ դեպքում` հակառակը:

-Ընկերություն ձեռք բերելու  հետ մեկ տեղ պետք է կարողանալ այն պահպանել: Դրա համար ի՞նչ է հարկավոր:

- Հատուկ բան չկա, պարզապես,դու քո կյանքով, առօրյա շփումներով այդ մարդու հետ պիտի ապրես` նորմալ վերաբերմունք ցուցաբերելով ընկերոջտ հանդեպ:Երեկոյան ժամերին ընկերներով շբվելը,այդ թվում` հանգստյան օրերին միասին անցկացնելը ընկերությունը պահպանելւև խորացնելու հնարավորություն են տալիս:Տոները, ավանդույթի համաձայն միասին ենք անցկացնում, ընտանիքներով:Ահա, այդ շփումները,մի կտոր աղ ու հաց միասին կտրելը պահպանում են ընկերությունը:Ժամանակի ընթացքում ընկերների թիվն ավելանում է` նոր շփումներ,հանդիպումներ:Նաև կորուստներ ենք ունենում, բայց աճն ու զարգացումն ավելի ակնհաըտն են:Առիթից օգտվելով, ուզում եմ ցանկանալ,որ <<Ընկեր>> թերթը, մեր կուսակցության լեզվով ասած /ԲՀԿ անդամ եմ/, բարգավաճի,որովհետև առանց ընկերության, առանց  ընկերների, առանց ընկեր ունենալու մարդն ոչինչի պիտանի չէ:Մարդիկ ճանաչվում, հարգվում են իրենց ընկերներով, իրենց բարեկամներով:Թերթին ամենալավն եմ բարեմաղթում,թող բոլոր ընկերները հայրենի երկրին պիտանի լինեն, մտածեն հայրենիքի մասին,իրենց աշխատանքով նպաստեն, որ երկիրը զարգանա, որ ունենանք հզոր երկիր:Ամեն ինչ գնում է դրան,ձգտում ենք ունենալ լավ երկիր,կայուն ու զարգացող պետություն:


 

Նյութի աղբյուր`    www.ynker.am

www.ynker.am
www.ynker.am

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՈՎՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner