Այսօր: Ուրբաթ, 19 Հուլիսի 2019թ.
Հովտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 251
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
31/08/2013
ՀՈՒՍԱՄ` ԿԱՐԴԱՐԱՑՆԵՄ ԻՆՁ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՔՎԵ ՏՎԱԾ Ե Վ ԸՆԴՀԱՐԱՊԵՍ ԲՈԼՈՐ ՀՈՎՏԱՇԱՏՑԻՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ


 ՀՈՎԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ  ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

-Պարո’ն Թադևոսյան, արդեն շուրջ 7 ամիս է, ինչ ընտրվել եք Հովտաշատ գյուղական համայնքի ղեկավար: Ինչպե’ս եք գնահատում մրցակցությունը  մյուս թեկնածուների հետ և ինչպես’ հաջողվեց Ձեզ ձայների առավելության հասնել վերջինիս նկատմամբ:
-Մրցակցությունը բավականին ակտիվ էր, այն ընթանում էր իմ և նախկին գյուղապետի տեղակալի միջև ,առավելության  հասա ես 130 ձայն տարբերությամբ : Ես իմ թեկնածությունն առաջադրել եմ համագյուղացիներիս առաջարկությամբ ու մինչև վերջ զգացել եմ նրանց աջակցությունը : Հուսամ` կարդարացնեմ  ինձ վստահության  քվե տված և ընդհանրապես բոլոր հովտաշատցիների սպասումները:
-Որքան տեղյակ եմ, մինչև գյուղապետ ընտրվելն էլ մշտապես մտահոգ եք եղել գյուղի խնդիրներով, տարիներ շարունակ օգնել եք կարիքավոր ընտանիքներին, գյուղի դպրոցին, մանկապարտեզին, ասֆալտապատման աշխատանքներին և այլն: Ինչպե’ս որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը:
-Ինչպես գիտեք ,ես գործարար մարդ եմ, մշտապես եղել եմ իմ գյուղի, համագյուղացիների կողքին, օգնել և աջակցել եմ թե’ ֆինանսապես թե’ բարոյապես : Եկավ մի պահ, որ որոշեցի ի պաշտոնե աշխատանքային գործունեությամբ ծառայել գյուղին, իրականացնել գյուղի զարգացման հետ կապված նպատակներս և ծրագրերս: Մի բան է կողքից նկատել և աջակցել գյուղապետարանին, մեկ այլ բան է լինել հենց այդ վարչական մարմնի ղեկավարը ,և կազմակերպել համապատասխան աշխատանքները: Ես վստահ եմ, որ ի զորու կլինեմ նախկին գյուղապետերի կատարած աշխատանքների հիմքի վրա զարգացնել և շենացնել գյուղը:
-Այսօր ինչպիսի’ առաջնային խնդիրներ ունի Հովտաշատը:
-Այսօր ամենաարդիական և գյուղացու համար հրատապ խնդիր է ոռոգման ջրի խնդիրները, գյուղի շուրջ 50 տոկոս տարածքում բացակայում է ոռոգման ջրամատակարարումը: Հպարտությամբ պետք է նշեմ, որ արդեն 4 պոմպ ենք տեղադրել, ինչը կօգնի ջրի կայուն հոսք ապահովել դեպի ոռոգելի տարածքներ: Կային խնդիրներ կապված խմելու ջրի հետ, որը ևս լուծման ճանապարհին է. թեև գյուղի ողջ բնակչությունն ապահոված է խմելու ջրով, սակայն առկա է ջրամատակարարման որակի բարձրացման, ջրի  մաքրության խնդիրները , ինչով և ներկայումս զբաղվում ենք: Մեկ այլ հրատապ խնդիր էր գյուղի մանկապարտեզում ևս մեկ`  4 րդ  խումբ բացելու հարցը, ինչը և արվեց: Երեխաները շատ էին, սակայն մանկապարտեզը հնարավորություն չուներ ևս մեկ խումբ բացելու համար: Իմ նախաձեռնությամբ և անձնական միջոցներով հիմնովին վերանորոգվեց և մեր մանուկների առջև իր դռները բացեց նոր խումբը: Սկսվել են նաև գյուղի փողոցների լուսավորման աշխատանքները, մինչև 2014-ի երկրորդ եռամսյակ գյուղն ամբողջությամբ լուսավորված կլինի: Կատարվում է նաև ընթացիկ ասֆալտապատման աշխատանքներ: Ընթացքի մեջ են հողհատկացման աշխատանքները, սեփականության հիմունքներով նորաբաժան ընտանիքներին տրվում են հողատարածքներ` շուրջ 1000մ. յուրաքանչյուր ընտանիքին: Կարևոր եմ  համարում  նաև  գյուղապետարանի շենքի վերանորոգումը, քանի որ կարծում եմ, որ միջավայրը, որտեղ աշխատում է գյուղի ադմինիստրիացիան, պետք է պատշաճ ներկայանալի տեսք  ունենա,  աշխատելու համար հարմարավետ պայմաններ լինեն:
-Տարին արդեն կիսվեց, որքան’ով է Հովտաշատը կատարել բյուջեն:
-Այսօրվա դրությամբ բյուջեն կատարվել է 50 տոկոսով և ավելի:
-Ի’նչ անելիքներ ունեք մոտ ապագայի համար:
-Պետք  է նախ ձգտենք ավարտին հասցնելսկսված աշխատանքները: Գյուղը չունի եկեղեցի, ես խոստացել եմ ինքս ինձ և համագյուղացիներին, որ անպայման պետք է եկեղեցի ունենանք: Նախնական աշխատանքներն արդեն սկսված են, հուսամ` շատ շուտով հովտաշատցիները կունենան իրենց եկեղեցին:
-Ինչպիսի’ն եք տեսնում գյուղը 5 տարի անց:
-Հինգ տարի անց մենք կունենանք զարգացած գյուղատնտեսությամբ, ձկնաբուծությամբ հարուստ , լուսավոր, կանաչապատ, ասֆալտապատ Հովտաշատ:
Հարցազրույցը` Թեհմինե Արզումանյանի
Աղբյուրը` df.am

df.am
df.am

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՈՎՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner