Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2019թ.
Հովտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
13/12/2011
Շահագործման է հանձնվել Մեծամոր-Գայ-Հովտաշատ ճանապարհը

2011թ. դեկտեմբերի 8-ին շահագործման հանձնվեց Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբկենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում վերանորոգված Մեծամոր-Գայ-Հովտաշատ կմ4+100-կմ8+926 ճանապարհահատվածը։

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից` վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 574,0 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության “Տրանսպորտի ԾԻԳ” ՊՀ-ն է, կապալառուն՝ “Կուարլինի>” ՍՊԸ-ն և “Ճանշինվարպետ” ՓԲԸ-ն համատեղ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով, վերականգնված ճանապարհահատվածը ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին նախարարության, Արմավիրի մարզպետարանի, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության, “Տրանսպորտի ԾԻԳ” ՊՀ-ի, “Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն” ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, տեխնիկական հսկողության ներկայացուցիչը և շահագրգիռ համայնքի ղեկավարը։

http://www.hotnews.am
http://www.hotnews.am/top/19992#respond

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՈՎՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner